Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.03.2023 | 00:01

Առավոտ լուսո աղոթքս՝ առինքնող, ի խորոց սրտի ես Քեզ եմ ուղղում,
Ամենաբարձրյալ, Արևաճաճանչ և Ամենատես Արարիչ Աստված,
Փառաբանում եմ ու երկրպագում Էությունը Քո՝ Թագավոր Զորաց,
Առավոտ լուսո աղոթքս՝ առինքնող, ի խորոց սրտի ես Քեզ եմ ուղղում:
Մեր ամեն օրը Օրհնությամբ լցրու, Խաղաղությունն էլ կարգիր թագավոր մեր հոգիներում,
Աղոթքս լսիր, Օծիր Քո Սիրով իմ էությունը, զինվորդ դառնամ, եղի՛ր Զորակից,-
Առավոտ լուսո աղոթքս՝ առինքնող, ի խորոց սրտի ես Քեզ եմ ուղղում,
Ամենաբարձրյալ, Արևաճաճանչ և Ամենատես Արարիչ Աստված:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ